Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Լուծ հղիության ժամանակ. tsnndatun.am

Լուծ հղիության ժամանակ. tsnndatun.am

Լուծի հետ կարող է առնչվել ցանկացած առողջ մարդ։ Այն կարող է տարվա մեջ մի քանի անգամ տարբեր պատճառներով առաջանալ։ Եվ հիմնականում մենք գիտենք, թե ինչպես դրա դեմ պայքարել։ Իսկ հղիության ժամանակ լուծը կարող է առաջանալ որպես ապագա մոր նոր վիճակի հետևանք։  Այս հոդվածից կտեղեկանաք, թե որոնք են պատճառները, ինչպես դրանք վերացնել և արժե արդյոք զգուշանալ լուծի հաճախակի նոպաներից։

Շատ կանայք առողջական վիճակի և ինքնազգացողության փոփոխություններ են զգում հղիության հենց առաջին շաբաթներում։ Դրանց թվին է պատկանում նաև հանկարծակի առաջացած լուծը։ Մինչև դաշտանի ուշացումը լուծը սրտխառնոցի և փսխումի հետ միասին կարող է վաղ տոքսիկոզի դրսևորում լինել։ Այնուամենայնիվ մասնագետները լուծը հղիության լիարժեք նշան չեն համարում և խորհուրդ են տալիս թեստի կիրառում, այն էլ դաշտանի ուշացումից 2-3 օր հետո։  

Բացի հայտնի պատճառներից (թունավորում, ԱՍՈՒ վարակիչ հիվանդություններ), վաղ ժամկետներում լուծը կարող է առաջանալ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով, որոնք կապված են հղիության հետ։ Հորմոնային ֆոնի փոփոխությանը կանացի օրգանիզմը տարբեր ձևով է արձագանքում, լուծը այդ ռեակցիաներից մեկն է։

Բացի հորմոնների ազդեցությունից, կինը կարող է նպաստել կղանքի ջրիկացմանը իր սննդակարգի փոփոխությամբ։ Իր համար աննկատ ձևով նա մեծացնում է ընդունվող սննդի քանակը, ընդունում է անհամատեղելի մթերքներ  (կաթ ձկան կամ սեխի հետ), փորձում է անծանոթ կամ էկզոտիկ սնունդ։ Պակաս նշանակություն չունի նաև ցածր իմունտիտետը, ինչի արդյունքում օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներն ընկճվում են, ստամոքսաղիքային ուղու քրոնիկական հիվանդություններն էլ սրվում են։

Սովորաբար հղիության ֆոնին առաջացող լուծը հաճախակի չէ՝ օրը 3 անգամից ոչ ավել, և տևական չէ։ Բացի այդ, այն չի ուղեկցվում  զուգակցվող ախտանիշներով։  Սակայն, եթե զուգարան գնալը դարձել է շատ հաճախակի, որն ուղեկցվում է որովայնի շրջանի ցավով և ծակոցով, կամ ավելանում է սարսուռը և ջերմության բարձրացումը, ապա դրանք վկայում են մարսողական համակարգի խանգարման մասին։ Այս դեպքում վաղ ժամկետում առաջացող լուծը կարող է լինել հետևյալ պատճառների հետևանք.  

  • Սննդային թունավորում. անորակ կամ ժամկետանց սնունդը բերում է ԱՍՈՒ թունավորման, օրգանիզմը ձգտում է ազատվել թունավոր մթերքներից։ Այս դեպքում լուծին կարող է ավելանալ փսխումը։
  • Ախտածին բակտերիաները և վիրուսները կարող են մի քանի օրով բերել մարսողական համակարգի խանգարման։ Այս դեպքում պահանջվում է բժշկի կողմից նշանակված դեղորայք։
  • Վիտամինների կամ դեղորայքի ընդունում։ Այստեղ խոսքը որոշ պրեպարատների բաղադրիչների նկատմամբ անհատական ռեակցիայի մասին է, իսկ որպես կողմնակի ազդեցություն լինում է սրտխառնոց, փսխում կամ լուծ։  Պրեպարատի ընդհատումից հետո սովորաբար կղանքը նորմալանում է։
  • Ճիճուները և աղիքային մակաբույծները նույնպես կարող են լուծ առաջացնել։ Սովորաբար դրանք մեր օրգանիզմ թափանցում են կենդանիների հետ շփվելիս հիգիենայի կանոններին չհետևելու պատճառով։  Այդ պատճառով հղիներին խորհուրդ է տրվում որոշ ժամանակով խուսափել ընտանի կենդանիների հետ սերտ շփումից։
  • Մշտական սթրեսների ֆոնին նյարդային խանգարումներ։ Այս դեպքում լուծը կարող է առաջանալ հղիության ցանկացած ժամկետում՝ ապագա մայրիկի նյարդայնանալուց հետո։
  • Փորկապությունների սխալ բուժում։ Կինը կարող է չարաշահել լուծողականների ընդունումը կամ զբաղվել ինքնաբուժմամբ և սխալ միջոց ընտրել։


Եթե վերացնենք այս իրավիճակները, ապա հղիության վաղ ժամկետում կհաջողվի խուսափել լուծից։ Այն դեպքերում, երբ լուծի պատճառը դարձել է հղիությունը, միևնույնն է՝ պետք է իրավիճակը պահել հսկողության տակ։  Եթե լուծը չի դադարում երեք օրվա ընթացքում, ապա իրավիճակը դառնում է վտանգավոր ոչ միայն մոր, այլ նաև զարգացող պտղի համար։ Հղիության առաջին շաբաթներում ներդրվում են նրա օրգանների բոլոր համակարգերը։ Այդ պատճառով մեր օրգանիզմում պետք է լինեն բավարար քանակությամբ անհրաժեշտ վիտամիններ և տարրեր։ Լուծի ժամանակ դրանք լվացվում են, օրգանիզմը տառապում է ջրազրկմամբ, իսկ սննդից հրաժարվելը կամ սննդակարգի տևական սահմանափակումը ապագա երեխային զրկում է ամենաանհրաժեշտից։  Արդյունքում հնարավոր է աճի և զարգացման դանդաղում։ Բացի այդ, բակտերիաները կամ դրանց քայքայման արգասիքները կարող են հաղթահարել ընկերքային պատնեշը և արյան հոսքով թափանցել զարգացող օրգանիզմ։ Որոշ դեպքերում դիտվում է բնածին ախտաբանությունների զարգացում, սաղմի մահ՝ հաջորդող վիժումով։

Լուծ հղիության երկրորդ եռամսյակում

Երկրորդ եռամսյակում լուծի առաջացումը նույնպես կարող է տեղի ունենալ սննդային թունավորումների կամ աղիներ տարբեր վարակների ներթափանցման հետևանքով։ Բացի այդ, լուծի առաջացմանը կարող է նպաստել աճող պտուղը։ Կնոջ որովայնում ազատ տարածքն աստիճանաբար նվազում է, մարսողական օրգանները մշտապես գտնվում են ճնշված վիճակում։ Իսկ եթե մինչև հղիությունը կնոջ մոտ դիտվել են ԱՍՈՒ աշխատանքի խանգարումներ, ապա հղիության ընթացքում շատ օրգաններ ի վիճակի չեն նորմալ գործել։ Այս շրջանում շատ կանայք առնչվում են ուշ տոքսիկոզի հետ, որը դրսևորվում է սրտխառնոցով, փսխումով, ջրիկ կղանքով և ընդհանուր թուլությամբ։  

Լուծը հղիության երրորդ եռամսյակում

Երրորդ եռամսյակում լուծ կարող է առաջացնել հենց փոքրիկը՝ նրա բարձր ակտիվությունը։ Մինչև 37 շաբաթականը լուծը նախկինի պես անցանկալի է, քանի որ ջրազրկման խնդիրը մնում է։ Թեև երեխայի բոլոր համակարգերն արդեն ձևավորված են, վերջին շաբաթներում նա ակտիվորեն  քաշ է հավաքում և անհրաժեշտ նյութերի ներթափանցման խիստ կարիք ունի։  Այդ պատճառով կինը շարունակում է ձեռնպահորեն ընտրել սննդամթերքը և ձգտում է խուսափել այն վայրերից, որտեղ վարակի ռիսկ կա։
 
38, 39, 40 շաբաթականներում լուծը համարվում է նորմայի տարբերակ, եթե վիրուսային ծագում չունի։ Ձգձգվող կծկանքային ցավերի ֆոնին լուծը կարող է համարվել վաղ ծննդաբերության նախանշան։ Կանացի օրգանիզմը նման ձևով թողարկում է մաքրման մեխանիզմը։ Այդպիսի լուծը վտանգավոր չէ մոր և երեխայի առողջության համար։  

Ինչպես բուժել լուծը հղիության ժամանակ

Մինչև բժիշկը կպարզի լուծի պատճառը և կնշանակի համապատասխան բուժում, կինը կարող է որոշ ժամանակ ինքն իրեն օգնել։ Օրգանիզմի ջրազրկումը կանխելու համար կինը պետք է շատ խմի։ Երիցուկի և սրոհունդի եփուկները՝ իրենց հակասեպտիկ և ցավազրկող հատկությունների շնորհիվ, կպաշտպանեն օրգանիզմը։ Արտահայտված լուծի ժամանակ դեղորայքից կարելի է ընդունել ակտիվացված ածուխ, Ռեհիդրոն կամ Սմեկտա։ Դրանք պտղին չեն վնասի, սակայն կօգնեն հեռացնել ինտոքսիկացիայի արգասիքները։  

Եթե լուծի պատճառը ոչ վարակային բնույթ է կրում, բուժումը սահմանափակվում է ժողովրդական միջոցներով և հատուկ սննդակարգով։ Առաջին օրը խորհուրդ է տրվում հրաժարվել սնունդից և հնարավորինս շատ խմել։ Դրա համար հարմար են ջուրը, թեյը՝ նախընտրելի է կանաչ, սրոհունդի, երիցուկի, մասուրի եփուկները, չգազավորված հանքային ջուրը։ Մեկ օրից ավել խորհուրդ չի տրվում քաղցած մնալ՝ պտղի մոտ սնուցման անբավարարություն չառաջացնելու համար։

Եթե խնդիրը պահպանվում է, երկրորդ օրը կարելի է ուտել առանց յուղի բրնձի կամ վարսակի շիլա, սպիտակ չորահաց, խմել բրնձի եփուկ, հապալասի եփուկ կամ կիսել, թեյ։ Բոլոր ըմպելիքները պետք է տաք լինեն, որպեսզի աղիների լրացուցիչ գրգռում չառաջացնեն։  

Երեք օրվա ընթացքում լուծն անցնելու դեպքում ցանկալի է մի քանի օր հետևել խնայող սննդակարգի՝ կիրառելով ամրացնող հատկություններով մթերքներ։

Եթե վարակի նշաններն ակնհայտ են (փսխում, դող, բարձր ջերմություն), միայն սննդակարգը բավարար չի լինի։  Հղիության ժամկետից կախված՝ բժիշկը կնշանակի դեղորայք, այդ թվում՝ հակաբիոտիկներ։ Մինչև հղիության 30 շաբաթականը պրեպարատների մեծ մասը արգելված են։ Այդ պատճառով առանց բժշկի խորհրդատվության չի կարելի կիրառել նույնիսկ ստուգված և հուսալի պրեպարատներ։ Թույլատրված պրեպարատների թվին են պատկանում

Սմեկտան, ակտիվացված ածուխը, Լոպերամիդը։ Դրանք կարելի է ընդունել կարճ ժամանակով, երկու օրից ոչ ավել՝ կողմնակի ազդեցություններից և օրգանիզմի վնասումից խուսափելու համար (փորկապություններ, օրգանիզմի օգտակար նյութերի ոչնչացում)։ Վարակի առկայության դեպքում հղիության ժամանակ ձգձգվող լուծը կարելի է բուժել Նիֆուրոկսազիդով։ Այս հակասեպտիկի բաղադրիչները ընկճում և ոչնչացնում են աղիների ախտածին միկրոօրգանիզմների մեծ մասին։  

Բուժումը ստանալուց հետո կինը պետք է հետևի պասի սննդակարգին, նվազագույնի հասցնի կամ լիովին բացառի մարինադները, պահածոները, տապակած, կծու և աղի սննդատեսակները, թարմ բանջարեղենը և մրգերը։ Պատրաստի սնունդը պետք է լինի խաշած կամ շոգեխաշած։

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ